Հունաստանում նավաստիները եւ լրագրողները մայիսի 16-ին զանգվածային 48-ժամյա գործադուլ են սկսում: Ակցիայի ընթացքում ամբողջ երկրում կդադարեցվի հունական կղզիների միջեւ լաստանավային հաղորդակցությունը, հայտնում է Associated Press-ը:
Լրագրողները գործադուլի շրջանակում մեկ ամբողջ օր եթեր չեն թողարկի լրատվական հաղորդումները:
Տեղական Tornos News պորտալի տեղեկություններով՝ բողոքին միացել են ավիակարգավորիչները: Նրանք 4-ժամյա գործադուլ կանեն չորեքշաբթի եւ հինգշաբթի (մայիսի 17-ին եւ 18-ին), այս ընթացքում ավիահաղորդակցության ընդհատումներ կլինեն: Այս օրերին գործադուլին կմիանան նաեւ հասարակական տրանսպորտի այլ աշխատակիցները՝ ավտոբուսների, տրոլեյբուսների եւ գնացքների: Նախատեսված գործադուլների պատճառով հայտարարվել է Աթենքի հասարակական տրանսպորտի երթեւեկության երկարատեւ ընդհատումների մասին:
Ակցիայի մասնակիցները բողոքում են միջազգային վարկատուների հետ նոր համաձայնագրի դեմ՝ տնտեսման նոր չափերով: Համաձայնագրի համաձայն՝ Հունաստանը պետք է 2019 թվականին թոշակի ծախսերի հաշվին հասնի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով բյուջեի տնտեսման: Նախատեսվում է ՀՆԱ-ի եւս 1 տոկոսի չափով տնտեսման հասնել 2020 թվականին՝ եկամտի շեմի նվազման հաշվին, որից սկսած վճարվում է եկամտահարկը: Հունաստանի Աշխատավորների գլխավոր անդրդաշնությունը (GSEE) գործադուլի կազմակերպիչներից մեկն է:





























