Այն միլիոնավոր դոլարներով, որոնք Իտալիայի ՆԳՆ-ն հատկացրել էր փախստականների ընդունելությունը համակարեւգելու համար, նա գնել է տներ, մեքենաներ, առագաստանավեր ու նույնիսկ կինոթատրոն։ Լեոնարդո Սակկոն, որը ավելի քան 15 տարի ղեկավարել է Գթասրտության միաբանությունը Կալաբրիայի Իզոլա- դի- Կապո- Ռիցցուտո քաղաքում, փախստականների ընդունելության կենտրոնն այնպես էր ղեկավարում, ասես դա մասնավոր ֆիրմա լիներ, գրում է իտալական Corriere della Sera թերթի դատական սյունակագիրը։ «Եվ նա դա անում էր դոն Էդոարդո Սկորդիոյի ղեկավարությամբ, հոգեւորականի, որը , դատական իշխանության ներկայացուցիչների հավաստիացումով, եղել է այդ կառույցի իսկական dominus-ը՝ «տերը»։ Իսկ  հանցագործներից մեկի ցուցմունքների համաձայն, հավելում է հեղինակը, Սկորդիոն ամենայն հավանականությամբ Սակկոյի «կենսաբանական հայրն է»։

Հանցագործների աշխարհում Սակկոն հայտնի էր որպես «գաբիբո» (իտալական կատակերգական հեռուստատեսային պերսոնաժ, նաեւ Իտալիայի հարավի բնակիչների անվանումը)։

Նյութի գործերից հայտնի է դառնում, որ Իտալիայի ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն եվրո է հատկացրել միաբանությանը «այն պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվել էին ուղղակիորեն կամ անուղղակիորեն, իսկ միաբանությունը այդ միջոցների զգալի մասը յուրացրել է, դրանք ծախսելով ոչ թե բուն նպատակի համար, այլ օգտագործելով զուտ անձնական, եսասիրական շահերի բավարարման համար։