Տոկիոյում մեկնարկել է մոլորակի պաշտպանությանն ուղղված համաժողով, որի ժամանակ աստղագետները կքննարկեն երկնաքարերից ու այլ երկնային մարմիններից Երկիրը պաշտպանելու ծրագրերը, որոնցից մեկն է NEOTWIST-ը՝ ավելի զանգվածային  NEOSHIELD նախագծի մի մասը, հայտնում է Gazeta-ն։

Հիմա, գիտնականների հաշվարկներով, Երկրին պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում 1600 երկրամերձ մարմիններ։ Բախման դեպքում դրանք կարող են միլիոնավոր մարդկային կորուստների հանգեցնել։ Վերջին տարիներին առաջարկվել են այդ սպառնալիքը վերացնելու բազմաթիվ միջոցներ՝ հրթիռներով երկնաքարերը ոչնչացնելուց սկսած մինչեւ գրավիտացիոն ձգող սարքերի գործածում, որոնց օգնությամբ այդ երկնաքարերը հնարավոր է հեռացնել Երկրից։

 NEOTWIST նախագծի հիմնական նպատակն է նախապես իմանալ, թե ինչպես կարելի է փոխել երկնաքարի հետագիծը, դրա հանդեպ կիրառելով կինետիկ ներգործություն ու դիտարկելով այն հեռադիտակներով ։

Նախագծի հեղինակների խոսքով իրենց առաջարկած տարբերակը եւ տնտեսապես շահավետ է եւ գործողությունների ավելի մեծ ազատություն է տրամադրում, քան մյուս ծրագրերը։