Ամերիկյան Հարավային Նյու Հեմփշիրի համալսարանի օգտագործված կահույքը Հայաստան կուղարկվի։
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում գտնվող ընկերությունը հավաքում է օգտագործված կահույքն ու որպես բարեգործություն այլ երկրներ ուղարկում, հաղորդում է «Concord Monitor»-ը։
Համալսարանի կահույքի մի մասը կուղարկվի Սոմալիի նոր բնակավայրերից մեկը, մյուս մասը՝ Հայաստան։
IRN ընկերությունն աշխատում է տեղի դպրոցների, կորպորացիաների եւ հիվանդանոցների հետ։ Երբ հաստատությունները որոշում են փոխել կահույքը, ընկերությունը վերցնում է հինը՝ նորից կիրառելու նպատակով։ Բացի այդ, ընկերությունը համագործակցում է 201 բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք հարցում են ներկայացնում կահույքի համար։




























