Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 16-ին, կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքում կազմակերպել  համաքաղաքային շաբաթօրյակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կոմունալ տնտեսության վարչությանը նաեւ հանձնարարվել է հետեւել, որ շաբաթօրյակի շրջանակում հավաքված աղբը ժամանակին եւ պատշաճ կերպով տեղափոխվի աղբավայր: