Աշխարհում օրական ավելի քան 3 հազար դեռահաս է մահանում, ինչը նշանակում է ՝ տարեկան 1,2 մլն։ Հիմնականում դեռահաս տարիքում երեխաների մահվան պատճառներն այնպիսին են, որոնք հնարավոր է կանխել՝ առողջապահական պատշաճ ծառայությունների, կրթության եւ սոցիալական աջակցության դեպքում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմարեպության (ԱՀԿ) նոր զեկույցում։
Մահացության երկու երրորդը «բաժին է ընկնում» Աֆրիկայի եւ Հարավերեւլյան Ասիայի եկամտի ցածր մակարդակով երկրներին։ Դեռահասաների մահվան պատճառը վթարներն են, ստորին շնչուղիների հիվանդություններն ու ինքնասպանությունները։
2015 թվականին վթարի հետեւանքով 10-19 տարեկան 115 հազար դեռահաս է զոհվել։ 10-14 տարեկան աղջնակների մահվան հիմնական պատճառը ստորին շնչուղիների հիվանդություններն են։ Հղիության ժամանակ բարդություններն ու աբորտի հետեւանքերը հիմնականում են դառնում 15-19 տարեկան աղջիկների մահվան պատճառ։
Դեռահասների մահվան մյուս պատճառն ինքնասպանությունն է։ 2015 թվականին ինքնասպանություն է գործել 67 երիտասարդ։




























