Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ձերբակալվածների ընդհանուր թիվը ավելի քան 2,3 հազար մարդ է կազմում։ Այս մասին երեքշաբթի հաղորել է «Վենեսուելական քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«2017 թվականի ապրիլի 1-ից սկսված բողոքի ակցիաների ընթացքում 2 371 մարդ է ձերբակալվել, նրանցից 730-ը շարունակում են կալանքի տակ մնալ», –Twitter-ի իր էջում գրել է Ռոմերոն։
Այս տարվա ապրիլի վերջին նույն ՀԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվածների թիվը մոտ 1,6 հազար մարդ է։





























