Անհայտ անձինք կոտրել են Վաշինգտոնի գլխավոր երկաթուղային Union Station կայարանի տեղեկատվական ցուցատախտակը եւ դրանով պոռնո ցուցադրել։ Այս մասին հաղորդում է  Lenta-ն՝ վկայակոչելով Washington Post-ին։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 17։30-ին, երկուշաբթի երեկոյան։ Կայարանի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ցանցահնենրը կոտրել են ցուցատախտակը եւ դրանով պոռնո ցուցադրել PornHub պոռնոկայքից։

Կայարանի այցելուները միջադեպին տարբեր կերպ են արձագանքել։ Ոմանք փորձել են դադարեցնել այց ցուցադրությունը, ոմանք էլ զվարճացել են։