Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականները Սպիտակ տանը կոչ են արել ներկայացնել անցած շաբաթ կայացած՝ ԱՄՆ նախագահի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման արձանագրությունենրը: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ այդ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իբր ՌԴ արտգործնախարարի հետ հույժ գաղտնի տեղեկատվությամբ է կիսվել, հաղորդում է Euronews-ը:
ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը ներկայացրել է իր կուսակիցների պահանջը. «Նախագահը պետք է անհապաղ ներկայացնի ամբողջական սղագրությունները: Ոչ մի «եթե», ոչ մի «բայց»: Եթե նախագահը սպառնալիքի տակ է դրել ազգային անվտանգության ու մեր հետախուզական օպերացիաները, Կոնգրեսն այդ մասին պետք է իմանա»:
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, Twitter-ում գրել է, որ Ռուսաստանի հետ կիսվել է ահաբեկչությանը եւ թռիչքների անվտանգությանը վերաբերող փաստերով եւ դրա իրավունքն ունի:




























