WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը (Բրեդլի Մենինգ) չորեքշաբթի, մայիսի 17-ին ազատ կարձակվի Ֆորտ Լիվենվորթի բանտից։ Դրա հետ կապված՝ Twitter-ի իր էջում WikiLeaks-ը հայտարարել է Մենինգի համար միջոցներ հավաքելու մասին եւ ավելի քան 100 հազար դոլար հավաքել, հաղորդում է Newsru-ն։
2010 թվականին Չելսի Մենինգը Իրաքում հայտնի էր որպես շարքային Բրեդլի Մենինգ։ Նրան հաջողվեց սեռը փոխելու իրավունք ձեռք բերել արդեն բանտում։ WikiLeaks-ը Մենինգից ստացել ու հրապարակել է հարյուր հազարավոր ռազմական ու դիվանագիտական փաստաթղթեր։
Բրեդլին ձերբակալվել է ծառայության ժամանակ։ 35 տարվա կալանքի դատապարտված Մենինգին եւ եւս 64 կալանավորների համաներում շնորհելու որոշումը ԱՄՆ նախկին նախագահ Օբաման ընդունեց պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ։





























