Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հսկայական T-Rex դինոզավրը կարող էր ծնոտի մեկ շարժումով երեք ավտոմեքենա ճզմել։  Մասնագետները ենթադրում են, որ սողունի այս տեսակը եզակի է եղել։ T-Rex-ն ատամների ճնշման ֆենոմենալ ուժ է ունեցել, հաղորդում է Oane-ը։

Համակարգչային մոդելավորման միջոցով հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ T-Rex-ն ունեցել է ֆենոմենալ ուժեղ ծնոտներ, նա կարող էր ատամներով մանրացնել այլ դինոզավրերի ոսկորները, իսկ հետո մարսել դրանք։ Դինոզավրի ծնոտի ուժը 8.000 ֆունտ է կազմել, ինչը հավասարազոր է 3 փոքրիկ ավտոմեքենաների զանգվածին։ Այդ սողունների երկար ատամների ուժը հասել է 431.000 ֆունտի։

Գիտնականները բացատրել են, որ նման ունակությունը T-Rex-ին թույլ է տվել անհրաժեշտ հանքանյութեր ու ոսկրածուծ ստանալ, որոնք առկա են կենդանիների ոսկորներում։ Նշենք, որ ժամանակակից կոկորդիլոսները եւս ունեն նման ունակություն, սակայն չեն կարող ոսկորներ մանրել, ինչպես դա անում էր T-Rex-ը։