Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրի համաձայն՝ հայրենական գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) եւ աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված 8 համապատասխան հանձնախմբերը տեղեկացնում են, որ ընդունվում են 2017 թվականի պետական մրցանակի հայցման աշխատանքները:

Գրականության եւ արվեստի բնագավառի՝ գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի եւ կինոարվեստի ոլորտների, ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառի ստեղծագործությունները մրցանակի կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաեւ համապատասխան բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:

Ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) եւ աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների եւ կենտրոնների, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:

Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել՝

ա) ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառների միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) եւ աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (կառուցվել-ավարտվել) են 2014թ. սեպտեմբերի 15-ից հետո.

բ) գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի եւ կինոարվեստի բնագավառների միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել կամ բեմադրվել են 2015թ. սեպտեմբերի 15-ից հետո: Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:

Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում 2017 թվականի մայիսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը:

Գործերը ներկայացնելու եւ մանրամասն տեղեկությունների համար դիմել.

1.Գրականության եւ հրապարակախոսության հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Հակոբ Մովսես, հասցե՝ ք. Երեւան, Մարշալ Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն, հեռ. 56-45-70):

2.Երաժշտության հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Դավիթ Ղազարյան, հասցե՝ ք. Երեւան, Սայաթ- Նովայի 15, Հայաստանի երաժշտական ընկերություն, հեռ. 58-04-23):

3.Կերպարվեստի հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Արամ Իսաբեկյան, հասցե՝ ք. Երեւան, Իսահակյան 36, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա, հեռ. 56-07-26):

4.Թատերական արվեստի հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Անելկա Գրիգորյան, հասցե՝ ք. Երեւան, Հանրապետության հրապարակ 4, Հայաստանի պատմության թանգարան, հեռ. 58-27-61):

5.Կինոարվեստի հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Դավիթ Մուրադյան, հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 26, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոյի ֆակուլտետ, հեռ. 060-27-98-52, 53-62-21):

6. Ճարտարապետության եւ քաղաքաշինության հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Հրաչյա Պողոսյան, հասցե՝ ք. Երեւան, Կառավարու-թյան տուն 3, Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, հեռ. 56-29-54):

7. Ճշգրիտ եւ բնական գիտությունների հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Գեղամ Գեւորգյան, հասցե՝ ք. Երեւան, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք, թիվ 518 սենյակ, հեռ. 55-47-02):

8. Հումանիտար եւ հասարակական գիտությունների հանձնախումբ

(հանձնախմբի նախագահ՝ Յուրի Սուվարյան, հասցե՝ ք. Երեւան, Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք, հեռ. 52-13-62):

Վերջնաժամկետ` 15.09.2017