ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը հատուկ դատախազ է նշանակվել՝ հետաքննելու համար գործը, որը կապված է «2016թ ընտրություննեի վրա ազդելու Ռուսաստանի կառավության ջանքերի եւ այլ հարցերի հետ»,-փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Մյուլերի նշանակումը հատուկ դատախազի պաշտոնում դեռեւս չի նշանակում, որ «եզրահանգում է արվել հանցագործության կատարման մասին եւ կան հիմքեր պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ», պարզաբանել է գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը, ով վերջերս թերահավատություն էր հայտնել նման անկախ հետաքննության անհրաժեշտության վերաբերյալ:
«Ստեղծված բացառիկ իրավիճակում հանրային շահը պահանջում է հետաքննությունհը հանձնել մի մարդու, ով որոշակի աստիճանով անկախություն ունի սովորական կառավարման շղթայում»,- ասել է Ռոզենսթայնը:





























