ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հրաժարվել են Եվրոպայից ԱՄՆ չվերթներով արգելել ձեռքի ուղեբեռով նոթբուքեր եւ պլանշետներ տեղափոխելը։ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի փորձագետները նման որոշումն ընդունել են Բրյուսելում չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքում, հաղորդում է  BBC-ն։

Հայտարարությունում ասվում է, որ մի շարք այլ միջոցներ են քննարկվում՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ ինչպիսի միջոցների մասին է խոսքը։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին եվրոպական երկրներից ԱՄՆ չվերթներով ձեռքի ուղեբեռով պլանշետներ եւ նոթբուքեր տեղափոխելն արգելելու հնարավորության մասին։ Մարտի վերջին Վաշինգտոնը նման արգելք սահմանեց հիմնականում մուսուլման ազգաբնակչություն ունեցող երկրներից չվերթների վրա։