Ֆրանսիական եւ ռուսական լրատվամիջոցները սխալմամբ հայտնել են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչի մահվան մասին: Նրանք վկայակոչել են Ֆրանսիայի նորանշանակ մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենի «Թվիթեր»-ը:
«Բաց երկխոսություններ» նախագծի ղեկավար Նիկոլայ Սոլոդնիկովը Meduza պորտալին ասել է, որ Ալեքսիեւիչը Սեուլում է, որտեղ դասախոսություններ է կարդում: Հունիսի 10-ին «Գոգոլ կենտրոնում» տեղի կունենա գրողի ստեղծագործական երեկոն: Դրանից բացի, Ալեքսիեւիչը ՌԲԿ-ի թղթակցի հետ զրույցում հերքել է իր մահվան մասին լուրը:
Ալեքսիեւիչի մահվան մասին, մասնավորապես հաղորդել էր Le Figaro-ն: Շուտով գրառումը ջնջվել էր: Գրողի մահվան մասին լուրը թողարկվել էր նաեւ «ՌԻԱ Նովոստի»-ի եւ «Ինտերֆաքս»-ի լրահոսում:





























