«Իմփիչմենթ բառըՎաշինգտոնում այդքան հաճախ չեն գործածում, սակայն վերջին 24 ժամում այդ բառը սկսել է հաճախ հնչել՝ այն հայտարարությունների հետ միասին, որ Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը, փորձելով կանխել իր շտաբի ու Ռուսաստանի կապերի հետաքննությունը»,- նշում է Սեմ Ֆլեմինիգը Financial Times-ում։
Մեծ բարկություն է առաջացրել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հաշվետու ձայնագրության հրապարակումը, որում ասվում է, որ նախագահը խնդրել էր նրան դադարեցնել ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը։
«Արդարադատությանը խոչընդոտելը բազմանշանակ խնդիր է ամերիկյան նախագահների պատմության մեջ՝ այդ մեղադրանքը առաջադրվել է նաեւ Ռիչարդ Նիքսոնի ու Բիլ Քլինթոնի դեմ։ Կա արդյո՞ք իրական հնարավորություն, որ Թրամփին կհեռացնեն պաշտոնից։ Այս հարցի պատասխանը ավելի շատ քաղաքականությունից է կախված, քան իրավական վերլուծությունից, - գրում է հեղինակը,- նաեւ նրանից, արդյոք նախագահն ինքը հասկանում է իրավիճակի լրջությունն ու պատրաստ է փոխել իր քաղաքական կուրսը»։
«Եթե պարզվի, որ նախագահը Քոմիին խնդրել է դադարեցնել Ֆլինի ու Ռուսաստանի կապերի հետաքննությունը, Թրամփը խոցելի կդառնա քննությանը խանգարելու մեղադրանքների առաջ»,- ասում է ֆլեմինգը։
Նախագահին Սպիտակ տնից կարող է վռնդել ընտրազանգվածը 2020-ի հաջորդ ընտրությունների ժամանակ, բայց «նախագահից ազատվելու եւս երկու միջոց կա»։ «Առաջինը՝ սահմանադրության 25-րդ կետով, որը թույլ է տալիս նախագահին հեռացնել պաշտոնից, եթե որոշվի, որ նա ունակ չէ կատարել իր պարտականությունները։ Չնայած որոշ դեմոկրատ պատգամավորներ հայտնում են, որ Թրամփը մտավոր տեսակետից ունակ չէ նախագահել, բայցեւայնպես տվյալ մեխանիզմի գործածումը նախադեպ չունի»,- հայտնում է հեղինակը։
Եվ երկրորդ, ավելի իրատեսակ ուղին իմփիչմենթն է։ Լրագրողը պարզաբանում է․ «Դրա համար կպահանջվեր , որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը նախաձեռներ լսումներ, որոնցից հետո պալատի պարզ մեծամասնությունը պետք է քվեարկեր իմփիչմենտի օգտին։ Դա հավասարազոր կլիներ մեղադրանք առաջադրելուն։ Հետո գործը կփոխանցվեր Սենատ, որտեղ նախագահին պաշտոնից հեռացնելու համար կպահանջվեր ձայների երկու երրորդը ։
Ֆլեմինգը հիշեցնում է, որ 1998-ին Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Բիլ Քլինթոնի իմփիչմենթի օգտին՝ Մոնիկա Լեվինսկիի մասնակցությամբ սկանդալի կապակցությամբ, սակայն Կոնգրեսը չէր աջակցել այդ որոշումը։ Ուոթերգեյթսի սկանդալի պատճառով նախագահ Նիքսոնը հրաժարական է տվել՝ չսպասելով իմփիչմենթին։ 19-րդ դարում իմփիչմենթից հազիվ էր խուսափել նախագահ Էնդրյու Ջոնսոնը։





























