Աջ ծայրահեղական գաղափարները «շատ ավելի հեշտ են տարածվում արեւելյան Գերմանիայում», գրում է գերմանական Die Zeit թերթը՝ վկայակոչելով այն հետազոտությունը, որը հայտնվել է Bild եւ Berliner Zeitung պարբերականների տրամադրության տակ։ Հետազոտությունը իրականացվել է Գերմանիայի կառավարության ՝ արեւելյան շրջաների հարցերով լիազոր Իրիս Գլյայկեի հանձնարարությամբ։ Հեղինակները վստահ են, որ «աջ ծայրահեղականությանը արեւելյան Գերմանիայում նպաստում են որոշ սպեցիֆիկ գործոներ, որոնք հենց այնտեղ են ավելի ուժեղ արտահայտված»։
Նման գործոններից է «փախստականների ու միգրանտների ընդունելության հարցում սեփականը, սաքսոնականը, արեւելագերմանականն ու գերմանականը վեր դասելը»։ Ըստ հետազոտության՝ աջ գաղափարների կենտրոն է Դրեզդենը։
«Ուշագրավ է նաեւ այն, որ Դրեզդենում հատկապես ուժեղ են տարածված հակաամերիկյան տրամադրություններն ու անվստահությունը Արեւմուտքի հանդեպ,- ասվում է հետազոտության մեջ,- Նաեւ ռեգիոնում պատմականորեն պայմանավորված ու տարածված է Ռուսաստանի նկատմամբ զգանցմունքային կապը ու ամերիկյան կայսերականությունից խուսափելը»։
Ըստ Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի փորձագետների՝ «նման գաղափարների արմատները սկիզբ են առնում ԳԴՀ-ից, քանի որ «ԳԴՀ-ում միգրացիոն քաղաքականության հիմքում հենց նման էթնոկենտրոնամետ սկզբունքներն էին, օրինակ «Ժողովուրդների բարեկամությունը լավ է, բայց միգրանտները ընդամենը հյուրեր են»։




























