Elysium Space ընկերությունը մտադիր է Falcon 9 տանող հրթիռով տիեզերք ուղարկել Elysium Star II հուշանավը՝ մարդու աճյունով: Տիեզերանավի արձակումը կիրականացվի Spaceflight Industries ընկերության SSO-A առաքելության շրջանակում, նշված է Elysium Space-ի բլոգում, փոխանցում է Lenta-ն: 

Բացի հուշանավից, SpaceX հրթիռը ավելի քան 20 սարք կտանի: Տիեզերքում հուղարկավորությանը մասնակցելու իրավունք տրամադրող տոմսը կարելի է գնել 2490 դոլարով: Արդեն 100 տեղ ամրագրվել է, սակայն դեռեւս պատվերներ են ընդունվում:

Սակայն աճյունը Elysium Star II կընդունվի որպես երկրորդական բեռ, տիեզերանավի բեռնամասն այլ նշանակություն ունի: Դրա հետ մեկտեղ Elysium Space-ի ներկայացուցիչները, միեւնույն է, նշում են, որ տիեզերական հուղարկավորությունը սարքի հիմնական նպատակն է:

Տիեզերանավը դուրս կբերվի արգեգակնային համաժամանակյա ուղեծիր, ինչի շնորհիվ աճյունը «կգտնվի մոլորակի բոլոր վայրերում»:  2 տարի հետո այն ուղեծրից դուրս կգա եւ կայրվի մթնոլորտի խիտ շերտերում: Արձակումը նախատեսված է 2017 թվականի վերջին՝ SLC-4E մեկնարկային հարթակից: