Լեհական PGNiG-ը Եվրահանձնաժողովից պահանջում է տուգանել «Գազպրոմ»-ին՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու եւ գազի շուկայում մրցունակ պայմաններ չստեղծելու համար, հայտնել է ընկերության ղեկավար Պյոտր Վոզնյակը՝ «Գազպրոմ»-ի դեմ հակամենաշնորհային հետաքննության հետ կապված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Եվրահանձնաժողովը պետք է ֆինանսապես պատժի «Գազպրոմ»-ին եւ շուկայում մրցունակ պայմաններ ստեղծի»,- հայտարարել է Վոզնյակը։ Ընկերությունը ռուսական հոլդինգին մեղադրում է «հակամենաշնորհային օրենսդրության բազմամյա խախտման մեջ»՝ առաջարկելով, բացի ֆինանսական պատժից, ընկերությանը լրացուցիչ պարտականությունների եւս պարտավորեցնել։

PGNiG-ում ասվում է, որ ընկերությունն իր առաջարկությունները կփոխանցի մինչեւ մայիսի 19-ը։ PGNiG-ը «Գազպրոմ»-ին հիմնականում մեղադրում է շուկայի սեգմենտացման, գազի գների բարձրացման մեջ։