Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է գաղտնի տեղեկատվության մասին շրջանառվող լուրերը, որը հանդիպման ժամանակ իբր թե իրեն է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս մասին նա խոսել է Կիպրոսից իր գործընկեր Իոանիս Կասուլիդիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցների աշխատանքն իրեն հիշեցնում է Խորհրդային Միությունում մամուլի վերաբերյալ մի կատակ։

«Խորհրդային Միությունում կատակում էին, որ գոյություն ունի «Պրավդա» պարբերական, որտեղ լուրեր չկան, եւ կա «Իզվեստիա» պարբերական, որտեղ ճշմարտություն չկա»,-ասել է Լավրովը։

Թրամփը Լավրովին ընդունել է Սպիտակ տանը մայիսի 10-ին։ Երկուշաբթի Washington Post պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնել է, թե Թրամփը Լավրովին այնպիսի տեղեկություն է փոխանցել, որը «վտանգի տակ է դրել հետախուզական տեղեկատվության շատ կարեւոր աղբյուրը»՝ կապված «Իսլամական պետության» հետ։