Մոսկվան կփոխանցի Լավրովի եւ Թրամփի զրույցի սղագրությունը, եթե ԱՄՆ-ն նման հետաքրքրություն ցուցաբերի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ  Նովոստի»-ն։

Պատասխանելով վերոնշյալ հարցին՝ Զախարովան ասել է, որ «նախագահը (ՌԴ) այդ թեմայի շուրջ շատ պարզ խոսել է»։ «Նա հստակորեն հայտարարել է, որ եթե նման հետաքրքրություն լինի, ռուսական կողմը նման հնարավորություն կընձեռի»,-հավելել է նա։

Զախարովաննաեւ ասել է նաեւ, որ դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք ԱՄՆ օրենսդիր իշխանությունները նման հարցում կանեն։