Նոյեմբերի 27-ին Հելսինկիում, Super Six World Boxing Classic մրցաշարի շրջանակում WBC վարկածով երկրորդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը կվիճարկեն Արթուր Աբրահամն ու Կառլ Ֆրոչը:
IBF վարկածի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մրցավայր է ժամանել մենամարտից հինգ օր առաջ: Նա Բեռլինից Հելսինիկ է ժամանել սեփական ինքնաթիռով, մի խումբ երկրպագուների հետ: Ձյունածածկ Հելսինկիում բավական ցուրտ է, սակայն Աբրահամը նշել է, որ ուրախ է վերադառնալ Ֆինլանդիա, իսկ ցուրտը նույնիսկ դուրեկան է` Աբրահամին մեջբերում է Fightnews-ը:
Առաջիկա մենամարտին ներկա կլինի նաեւ ռուսաստանցի գերծանրքաշային Նիկոլայ Վալուեւը:
Բուքմեքերները չնչին առավելությամբ նախապատվությունը տալիս են Աբրահամի հաղթանակին: Հայ բռնցքամարտիկի հաղթանակի միջին գործակիցը 1,7 է, Ֆրոչինը` 2,1:





























