ԱՄՆ պետքարտուղարությունը բացատրությունների համար հրավիրել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սարդար Կիլիչին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա կողմնակիցների եւ ընդդիմախոսների ժամանակ դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված:

BBC-ն, հղում կատարելով ԱՄՆ իշխանության ներկայացուցիչներին, հաղորդում է, որ Սարդար Կիլիչը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմ Շենոնի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Էրդողանի այցի դեմ բողոքող խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակվել էին Էրդողանի կողմնակիցները: Հաղորդվում է, որ նրանց թվում եղել են նաեւ նրա թիկնազորի անդամներ: Բախումների հետեւանքով 11 հոգի էր տուժել, այդ թվում՝ ոստիկաններ: