Չինական երկու Սու-30 կործանիչներ երեքշաբթի ամերիկյան ռազմական օդանավ են բռնել Արեւելաչինական ծովի օդային տարծքում, հաղորդել է Bloomberg-ը:

«Փոխգործակցությունը ոչ պրոֆեսիոնալ է ստացվել՝ չինացի օդաչուների մանյովրների եւ արագության պատճառով»,- հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Լորի Հոդժը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ միջադեպը քննարկվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիավանագիտական խողովակներով:

Ավելի վաղ СNN հողորդել էր, որ չինական օդանավերը վտանգավոր հեռավորության վրա են գտնվել ամերիկյան օդանավից՝ 45 մետրի վրա:

Չինացիների կողմից առգրավված WC-135 օդանավը նախատեսված էր մթնոլորտում ճառագայթման տվյալների հավաքագրման համար: