Ամերիկյան CNN հեռուստաալիքը «արտահոսքի» նոր մասնաբաժին է ներկայացրել։
Սպիտակ տանը ու հետախուզությունում հեռուստաալիքի անանուն աղբյուրները հայտնել են, որ Մոսկվան մեծ հույսեր էր կապում գեներալ Մայքլ Ֆլինի հետ ու հույս ուներ նրա միջոցով ազդել Դոնալդ Թրամփի քաաքականության վրա։Չնայած աղբյուրները հնարավոր են համարում, որ այդ հույսերը չափազանցված են եղել։
Ռուս չինովնիկների գաղտնալսված հեռախոսազրույցներից հեռուստաալիքի զրուցակիցները եզրակացրել են, որ ռուսները մտադիր էին ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ֆլինին օգտագործել որպես գործիք Թրամփի վրա ազդելու համար։ «Այն թե ինչպես էին ռուսները խոսում նրա մասին, մեծ տագնապ էր առաջացնում»,- ասել է աղբյուրներից մեկը։ Մեկ այլ աղբյուր ասում էր, որ Ֆլինին դիտարկում էին որպես պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգության համար։
Ընդ որում աղբյուրները չեն հիշատակել այն մասին, որ Ֆլինն անհրաժեշտ բոլոր ստուգումները անցել է դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք, ու նրան ստուգել են Օբամայի նշանակած չինովնիկները ։
Սպիտակ տունը հրաժարվել է CNN-ի խնդրանքով մեկնաբանել այս թեման։ «Մենք վստահ ենք, որ երբ այդ հետաքննությունները ավարտվեն, կպարզվի, որ Թրամփի թիմի ու Ռուսաստանի միջեւ դավադրության որեւէ ապացույց չկա»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը։ «Այս հարցը չի կարող նախագահին ու նրա վարչակազմին շեղել աշխատատեղերի ստեղծման ու անվտանգության ապահովման աշխատանքներից»,- հավելել է նա։





























