Լատվիայի սեյմի պատգամավոր Էդվինս Շնորեն վիրավորել է երկրում ապրող ռուսներին։

Baltnews-ը հաղորդում է, որ նա Twitter-ի իր էջում պարբերականում հրապարակվելու համար նախատեսված տեքստ է հրապարակել՝ «Նպատակը՝ լատվիական Լատվիան», որտեղ ռուսներին ոջիլների հետ է համեմատել՝ հիշելով երկրի հասարակական գործերի նախարարի արտահայտությունները։ 

Շնորեն գրում է, որ «խորհրդային բռնազավթումը թողեց կործանված լատվիական տնտեսություն, աղտոտված շրջակա միջավայր եւ ռուսաֆիկացված հասարակություն»։ Սակայն «բռնազավթման» շատ հետեւանքներ հաջողվել է հաղթահարել։ Նրա խոսքով՝ լատվիական Լատվիան «քմահաճույք եւ նախընտրական կարգախոս չէ», այլ «բարգավաճ, անվտանգ եւ միասնական հասարակության» միակ ուղին։