Պեկինը պատասխանել է Վաշինգտոնի մեղադրանքներին՝ չինացի օդաչուների պրոֆեսիոնալիզմի մակարդակի հետ կապված։
The Japan Times-ը հաղորդում է, որ Չինաստանի ՊՆ հայտարարությունում ասվում է, թե Սու-30-ի օդաչուները պրոֆեսիոնալ եւ անվտանգ են գործել։ «ԱՄՆ-ի ու Չինաստանի ինքնաթիռների ու նավերի միջեւ թյուրըմբռնման հիմնական պատճառն այն է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու նավերը հաճախ են Չինաստանի մերձակայքում հետախուզություն իրականացնում։ Հույս ունենք, որ Վաշինգտոնը կդադարեցնի համապատասխան հետախուզությունը՝ ապագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,-ասվում է Չինաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունում։
Ավելի վաղ ամերիկյան ռազմաօդային ուժերում հայտարարել են, որ չինական Սու-30-ները պրոֆեսիոնալ չեն գործել WC-135 Constant Phoenix ինքնաթիռի նկատմամբ՝ Հարավ-Չինական ծովի երկքնում, միջազգային օդային տարածքում։





























