ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ժամկետը: Այն կանցկացվի 2011թ. մայիսի 3-ից 27-ը Կազանում:
Միջազգային ֆեդերացիան նաեւ հրապարակել է ութ հավակնորդների անունները. Վեսելին Տոպալով, Մագնուս Կարլսեն, Վլադիմիր Կրամնիկ, Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ, Շաքրիյար Մամեդյարով, Թեյմուր Ռաջաբով եւ Գատա Կամսկի: Այս շախմատիստները, այդ թվում մրցաշարից հրաժարված Մագնուս Կարլսենը մինչեւ դեկտեմբերի 22-ը պետք է կամ ստորագրեն, կամ հրաժարվեն մասնակցության պայմանագրից: Հրաժարվողների առկայության դեպքում ըստ հերթականության նրանց կփոխարինեն Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն եւ Վան Յուն:





























