Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին դեմ չէ տեղացի քրիստոնյաների համար նահանգ ստեղծելու գաղափարին: «Մենք դեմ չենք քրիստոնյաների համար հատուկ նահանգ ստեղծելու գաղափարին: Իրաքում կան շրջաններ, որտեղ քրիստոնյաները մեծամասնություն են կազմում»,- ասել է նա:

Նախագահի խոսքով, քրիստոնյաների պաշտպանության համար շիա-մահմեդականները պատրաստ են զինված ջոկատներ ստեղծել: Քրիստոնյաների պաշտպանությունը իրաքյան կառավարության եւ քաղաքական դաշինքների սրբազան պարտքն է:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, վերջին շրջանում Իարքում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա կատարվող հարձակումները: Իրաքում նաեւ հայ համայնք է ապրում: