Պատերազմները, բռնությունն ու բնական աղետները 2016 թվականին մոտ 31 մլն մարդու ստիպել են իրենց երկրների ներսում տեղահանվածներ դառնալ։ Անցյալ տարի յուրաքանչյուր վայրկյան մեկ մարդ ներքին տեղահանված է դարձել։ Այս մասին ասվում է Նյու Յորքում ներկայացված զեկույցում։ Զեկույցը կազմվել է Փախստականների գործերով նորվեգական խորհրդի եւ ներքին տեղաշարժերի մոնիթորինգի կենտրոնի հետ համատեղ։ Ներքին տեղահանվածն է դարձել մոտ 40 մլն մարդ, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։

Մոտ 7 մլն տղամարդկանց, կանանց ու երեխաների՝ իրենց բնակավայրերից փախչելու պատճառ են դարձել հակամարտությունները։ Այս առոմով ներքին տեղահանվածները մեծ թիվ են կազմում Կոնգոյում՝ 920 000 մարդ։ Նրան են հետեւում Սիրիան (824 000) եւ Իրաքը (660 000)։

Մոտ 24 մլն մարդ լքել է բնակավայրը բնական աղետների հետեւանքով։