Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է մարդկանց սպանել կամ երկրի մի շարք շրջաններում ռազմական դրություն հայտարարել, եթե դա կօգնի կանխել երկրի անկումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե ես ռազմական դրություն սահմանեմ, բոլոր հարցերը կլուծվեն։ Ես մինչեւ վերջ կգնամ։ Եւ եթե նույնիսկ այս պատըերազմը մի քանի տարի տեւի, ես կանգ չեմ առնի։ Մի չարաշահեք իմ համբերությունը։ Ինչպես ասում են՝ մի գայթակղեք աստվածներին։ Ես թույլ չե տա, որ իմ երկիրն անկում ապրի, եթե նույնիսկ դրա համար պետք լինի ռազմական դրություն սահմանել կամ մարդկանց սպանել»,-Մոսկվա այցի նախաշեմին ռուսական լրատվամիջոցներին ասել է Դուտերտեն։

Այսպիսով, պետության ղեկավարը պատասխանեց թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ռազմական դրություն հայտարարելու հնարավորության մասին հարցին։ 

Դուտերտեն ընդգծել է, որ պատրաստ է նման միջոցների դիմել ոչ եթ հանուն սեփական իշխաության, այլ հանուն պետության ու ժողովրդի պաշտպանության։