Հայաստանի նախկին փոխվարչապետ եւ պաշտպանության նախկին փոխնախարար, «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման գործով դատական նիստին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահան Շիրխանյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու պահանջով հանդես էր եկել դատախազ Գեւորգ Սարգսյանը, որը դատարանը բավարարել էր:
Գործով դատական նիստը կկայանա միայն Վահան Շիրխանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքների պարզ լինելուց հետո: Այս գործով դատական նիստը վերջին անգամ կայացել է մարտի 17-ին:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել՝ կապված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ:





























