Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «կրիտիկական» է մնում։ COBRA արտակարգ կոմիտեի նիստից հետո այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Կոմիտեի կազմում ներառված են կառավարության, հատուկ ծառայությունների եւ ոստիկանության ներկայացուցիչներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ահաբեկչության հետաքննությունը շարունակվում է, կա առաջընթաց, սակայն տվյալ պահին, հիմնվելով անկախ գնահատականի վրա, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը կրիտիկական կմնա, եւ մարդիկ պետք է զգոն լինեն»,-ասել է Մեյը։





























