Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հինգշաբթի Մանչեսթեր է ժամանել՝ մանկական հիվանդանոց այցելելու համար, որտեղ բժիշկները պայքարում են ահաբեկչության ժամանակ տուժած երեխաների կյանքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Royal Manchester Children's Hospital հիվանդանոցում 14 տուժած երեխա կա։ Նրանցից 4-ը ծայրահեղ վիճակում են։ Քաղաքային հիվանդանոցներում 64 մարդ է գտնվում։
Բրիտանական հեռուստաալիքները տեսանյութ են ցուցադրում, որտեղ վառ կապույտ վերարկուով եւ նարնջագույն գլխարկով թագուհին ողջունում է հիվանդանոցի ղեկավարությանը եւ մտնում հաստատություն։
Մայիսի 22-ին Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա: Տուժածներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է:





























