Բրիտանական ոստիկանությունը վերականգնել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը։ Այսուհետ նրանք համատեղ կհետաքննեն Մանչեսթերի ահաբեկչությունը, հաղորդում է The Guardian-ը։

Ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել է, որ նման որոշում է ընդունվել, երբ ԱՄՆ-ից տվյալների արտահոսքից պաշտպանության «նոր երաշխիքներ» են ստացել։

«Այժմ մենք սերտորեն համագործակցում ենք մեր գլխավոր գործընկերների, նաեւ «Հինգ աչք» հետախուզական դաշինքի մյուս անդամների հետ»,- հայտարարել է Ռոուլին։

«Հինգ աչք» դաշինքում, բացի ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, ներառված են Ավստրալիան, Կանադան ու Նոր Զելանդիան։