Եգիպտոսում զինված հարձակման հետեւանքով 23 ղպտի քրիստոնյա է զոհվել, 25 վիրավոր կա: Այս մասին գրում է Reuters-ը:

Էսսամ ալ-Բեդաիվիի նահանգապետի տեղեկացմամբ՝ հարձակումն իրականացվել է, երբ քրիստոնյաները երկու ավտոբուսով եւ բեռնատար մեքենայով ուղեւորվելիս են եղել Կահիրեից դեպի հարավ գտնվող վանք: