Շրի Լանկայի վայրի բնության այգում մայր փղին ու նրա ձագին հանել են խորը փոսից, որտեղից կենդանիները երկու օր շարունակ չէին կարողանում դուրս գալ, հաղորդում է The Daily Mail-ը:
Այգու աշխատակիցներն ստիպված են եղել էքսկավատորով փորել փոսի կողքից՝ ճանապարհ բացելով կենդանիների դուրս գալու համար: Ստեղծված թեքահարթակով կենդանիներին հաջողվել է դուրս գալ:





























