ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրում է անհայտ ցանցահենների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության համակարգիչները կոտրելու փորձը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպի մասին արդեն հաղորդել են Թրամփի որդիներին՝ Էրիկին ու Դոնալդին, ովքեր կառավարում են ընկերությունը՝ հոր կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո:

Հաղորդվում է, որ գրոհն իրականացվել է արտերկրից: