ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան մայիսի 27-ին օդային հարված է հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքի մոտակայքում, ինչի հետեւանքով զոհվել են 20, վիրավորվել 7 խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտնել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով տեղի աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ Ռատլա ու Ալ Կասրա ավանները կապող ճանապարհին ՝ Ռաքքայից 8 կմ հեռավորության վրա, կոալիցիայի ՌՕՈւ-երը հարված են հասցրել մեքենային, ինչի հետեւանքով զոհվել է 20, տուժել եւս 27 խաղաղ բնակիչներ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Մայիսի 25-ին Մեյադին քաղաքի միջազգային կոալիցիայի ՌՕՈՒ-երի հասցրած հարվածից զոհվել էր 35 խաղաղ բնակիչ, հիմնականում կայանք ու երեխաներ։





























