ԱՄԷ-ի երկու տեսարժան վայրերը ներառվել են զբոսաշրջիկների շրջանում 25 ամենահանրաճանաչ վայրերի ցանկում։ Ցանկը կազմել է TripAdvisor պորտալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող շեյխ Զայեդի մեծ մզկիթը, ինչպես նախորդ տարի, երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի հանրաճանաչ տեսարժան վայրերի շարքում։ ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զայեդ բեն Սուլթան էլ Նահայանի պատվին անվանված մզկիթն աշխարհում խոշորագույններից է եւ ամենամեծը ԱՄԷ-ում։ Այնտեղ կարող են միաժամանակ տեղավորվել 40 հազար հավատացյալներ։ Մզկիթի գմբեթները զարդարված են սպիտակ մարմարով։
Վարկանիշի 22-րդ հորիզոնականում է աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան։
Զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ տեսարժան վայրերի ցանկում առաջին տեղում Կամբոջայի Անգկոր Վաթ վանական համալիրն է։
Վարկանիշում ներառվել են նաեւ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը (4-րդ հորիզոնական), Թաջ Մահալը՝ Հնդկաստանում (5-րդ), Մաչու Պիկչուն՝ Պերուում (8-րդ), Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում (13-րդ)։





























