2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք՝ նախորդ տարվա 71-ի փոխարեն: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով, երեխաների նկատմամաբ բռնության դեպքերը եղել են հիմնականում ծեծի, նաեւ սեռական անձեռնմխելիության խախտման եւ սեռական հանցագործության:

Նելլի Դուրյանը նշեց, որ անցած չորս ամիսներին Հայաստանում գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն:  Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը՝ նախորդ տարվա 4-ի դիմաց: