Անցած ու ներկա դարերում ԱՄՆ-ի վարած տարբեր պատերազմներին մասնակցած ավելի քան 80 հազար ամերիկացի զինծառայողներ համարվում են անհետ կորած։ Այս մասին The Washington Post-ն է հայտնել մայիսի 30-ին, երբ երկրում նշվում էր Հիշատակի ազգային օրը։
Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներից առայսօր անհետ կորած են համարվում հինգ մարդ, Երկորրդից՝ 10 հազար մարդ, Վիետնամի պատերազմից՝ 2․7 հազար, Կորեայում՝ 8․1 հազար։ Իսկ սառը պատերազմի հետ կապված հակամարտությունների հետեւանքով անհետ կորել է 147 զինծառայող։Հազարավոր զինծառայողներ են անհետ կորել Ֆիլիպիններում, Կորեական թերակղզում, ամբողջ արևմտյան Եվրոպայում։





























