«Չնայած Կոնգրեսը պատրաստ չէ սկսել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը, բայցեւայնպես շատանում են այն մեծ ու փոքր քաղաքները, որոնց անդամները ձգտում են կոնգրեսի անդամներին այդ ուղղությամբ տանել»,- հայտնում է Politico-ն։

Մասաչուսեթսի Բրուքլինը դարձել է 10-րդ քաղաքը, որը իմփիչմենթի կոչով բանաձեւ է ընդւոնել։ Քալիֆորնիա նահանգում նույնպես պարարտ հող կա իմփիչմենթի համար։ Դեռ մայիսին Լոս Անջելեսի խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ էր քվեարկել իմփիչմենթի ընթացակարգին։ Նույնն էն արել նաեւ Ռիչմոնդ, Ալամեդա ու Բերքլի քաղաքները։

«Չիկագոյի քաղաքային խորհուրդը առաջարկել է որոշման նախագիծ, որը արագ հավաքել է 31 կողմնակիցներ։ Խորհրդի անդամ Ամեյա Պավարի խոսքով, ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունը վերջին կաթիլն էր իր համար», ասվում է հոդվածում

«Դոնալդ Թրամփը ռասիստ է, խավարասեր ու կնատյաց, նա փորձում է քաղաքականությունը իր անձնական տեսակետներին համապատասխանեցել։ Բայց ես դրա համար չեմ ներկայացրել այս բանաձեւը, այլ որովհետեւ Թրամփը շարունակում է խոչընդոտել իր վարչակազմի, իր առեւտրային գործարքների վրա ռուսական ազդեցության մասին հետաքննությանը»,- ասել է Պավարը։

«Քաղաքային իշխանությունների նպատակն է համոզել Կոնգրեսին անել առաջին քայլերը դեպի իմփիչմենթ, այսինքն սկսել հետաքննություն ՝ որոշելու համար, թե որքանով են հիմնավորված իմփիչմենթի կոչերի համար հիմք հանդիսացող մեղադրանքները։ Եթե դրանք հիմնավորված են, ուրեմն իմփիչմենթի հարցով նախագիծը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պակատում։ Ձայների պարզ մեծամասնությունը բավական կլինի, որպեսզի այդ նախագիծը Սենատ մտնի։ Մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի համաձայնությունը»,- պարզաբանում է հոդվածագիրը։