ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիային առեւտրային բալանսի պրոֆիցիտի ու ռազմական ծախսերի չափի համար, այն բանից հետո, երբ երկրի կանցլեր Անգելա Մերկելը կասկած է հայտնել որպես դաշնակից ԱՄՆ-ի հուսալիության վերաբերյալ , հայտնում է Reuters-ը։
«Մենք Գերմանիայի հետ հսկայական առեւտրային դեֆիցիտ ունենք, ավելին, նրանք ՆԱՏՕ-ին ու պաշտպանությանը շատ ավելի քիչ գումար են հատկացնում, քան պետք է հատկացնեն։ Դա շատ վատ է ԱՄՆ-ի համար։ Դա կփոխվի»,- գրել է Թրամփը թվիթերում։
Բրյուսելում Թրամփը ՆԱՏՕ- ի անդամներին մեղադրել է նրանում, որ նրանք ԱՄՆ-ին ու դաշինքին «հսկայական գումար» են պարտք, չնայած դաշնակիցների ավանդը կամավոր է։





























