Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Սրեբիայի գործող վարչապետ ու ընտրված նախագահ Ալեքսանդր Վուչիչը , փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես եղել եմ ՆԱՏՕ-ի խորհրդում ու բոլորին ասել, որ մենք նման ձգտում չունենք։ Մենք ձգտում ենք լինել ռազկական տեսակետից չեզոք, դուրս լինել ռազմական դաշինքներից»,- հայտնել է վարչապետը՝ հավելելով, որ դրա համար էլ երկիրը միջոցներ է ներդնում անվտանգության մեջ։ Զինվորականները ու ոստիկանությունը նոր սպառազինություն են ստացել, երկիրը ստանալու է ինը նոր ուղղաթիռներ, ու 60 օրվա ընթացքում կստանա ռուսական «ՄիԳ»-երը, հիշեցրել է կառավարության ղեկավար։ Միաժամանակ Վուչիչը նշել է Սերբիայի համար եվրոպական ուղու կարեւորությունը։