Քիչ առաջ Վանաձորի երթթուղային տաքսիների ու մարտադար տաքսի մեքենաների վարորդները հավաքվել էին Հայքի հրապարակում քաղաքի անբարեկարգ ճանապարհներից բողոքելու համար: Նրանց խոսքով, Վանաձորի ճանապարհների վիճակը վերջին շրջանում այնքան է  վատթարացել, որ այլեւս հնարավոր չէ մեքենա վարել: Սրան գումարվել է նաեւ այն հանգամանքը, որ դեռեւս մայիսի սկզբից քաղաքի տարբեր հատվածներում փոսային նորոգման համար կտրտված փոսերը մրցույթը շահած կազմակերպությունը ոչ մի կերպ չի լցնում:

Վանաձորի քաղաքապետարանին ուղղված նրանց պահանջը քաղաքի փողոցները բարեկարգ վիճակի բերելն ու վանաձորցիներին պատշաճ ձեւով տեղափոխելու համար բավարար պայմանների ստեղծումն է: