Աշխարհի ամենաթանկ կանացի պայուսակը (Hermes բրենդի) Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 380 հազար դոլարով: Այսպիսով համաշխարհային ռեկորդ է սահմանվել, հաղորդում է Christie's աճուրդի տունը:

Birkin մոդելի պայուսակը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից եւ զարդարված 18-կարատանոց ադամանդներով ու ոսկով: Գնորդի անունը գաղտնի է պահվում:

Նշենք, որ նախորդ տարի Birkin մոդելի պայուսակը վաճառվել էր 300 հազար դոլարով: