Ռուսաստանը արտաքսում է մոլդովացի դիվանագետներին։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան դեսպան-խորհրդական Ն․ Միյնյային հրավիրել են ՌԴ ԱԳՆ ու նրան նոտա հանձնել, որում նշված է, որ ի պատասխան Քիշնեւից մայիսի 29-ին ռուս հինգ դիվանագետների արտաքսմանը՝ Մոսկվայում մոլդովական դեսպանատան հինգ աշխատակիցներ persona non grata են հայտարարվում ու պետք է լքեն Ռուսաստանի տարածքը երեք օրվա ընթացքում։