Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթը հայտարարվում է հետեւյալ անվանակարգերով.

1. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ

1.1. Մայիսյան հերոսամարտերի պատմության ներկայացման միջոցով ՀՀ եւ Արցախի Հանրապետության զորամասերում ծառայող զինծառայողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացում

1.2. Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայկական պետականության կերտման գրավական: Հաղթական ոգի Եղեռնից հետո

1.3. Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում

2. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ

2.1. Հայ հասարակական-քաղաքական միտքը հայոց պետականության վերակերտման մասին. դարերի երազանք եւ մեկդարյա իրականություն

2.2. Հայաստանի Առաջին Հանրապետության պետական գործիչներ, պետական շինարարության փորձ, գիտակրթական համակարգի ստեղծում եւ քաղաքական մշակույթ (խորհրդարանական համակարգ, կանանց եւ ազգային փոքրամասնությունների իրավահավասարություն)

3. Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում

4. Մանկատների բեռնաթափումը եւ սոցիալական որբության կրճատումը

5. Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում

6. Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում

7. Մաքուր Հայաստան

8. ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունները պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսեն ոչ շուտ, քան 2017 թվականի հունիսի 25-ը եւ ավարտեն ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 30-ը:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի մայիսի 12-ից մինչեւ 2017 թվականի հունիսի 12-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Առավել մանրամասն մրցույթի մասին կարող եք տեղեկանալ, ինչպես նաեւ մասնակցության հայտի, ծրագրի եւ ֆինանսական նախահաշվի ձեւերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից: