Բելգիայի քաղաքացին 153․8 մլն եվրո է շահել վիճակախաղով, ինչը երկրի պատմության մեջ երկրորդ խոշորագույն շահումն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 Այդ շահումը գրանցվել է հունիսի 2-ին։ Ավանդաբար «Եվրոմիլիոն» վիճակախաղի աշխատակազմը հայտնում է այն մարդու ազգությունը, որը ստացել է առաջին մրցանակը, սակայն նրա անունը գաղտնի է պահվում, եթ եիհարկե նա ինքը չի ցանկանում հրապարակել այն։ Բելգիայում ամենախոշոր շահումը գրանցվել էր 2016-ի հոկտեմբերին ու կազմել 168 մլն եվրո։

Եվրոմիլիոնի ջեքփոթը ստանալու համար անհրաժեշտ է գուշակել 62 թվերից յոթը։ Վիճակախաղի կազմակերպիչները նշում են, որ առավելագույն մրցանակը շահելու հավանականությունը կազմում է մեկը 140 միլիոնի։ Գլխավոր մրցանակը հաճախ ոչ մեկին բաժին չի ընկնում, իսկ չխաղարկված գումարը անցնում է հաջորդ վիճակախաղին։

Այդ կանոնի շնորհիվ շահումի չափը կարող է հասնել տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր միլիոն եվրոյի։